Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր թեմի առաջնորդի՝ 2025 թվականի հուլիսի 29-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ Կոտայքի մարզի ծայրահեղ անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 370 000 (երեք հարյուր յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Կոտայքի մարզի ծայրահեղ անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |