Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ավագանին որոշում է. 1․Անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող գույք ամրացնել․
1)«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի, 2)«Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի,
3)«Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 3 հավելվածի։ |