Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 Հայտարարություն
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի' մոռացվել
Հարգելի քաղաքացինե'ր, վաղը՝ Մայիսի 9֊ին, ժամը 10:00-ին Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում  ծաղիկներ են խոնարհվելու Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհվածների հուշարձանին։
 
 
 
02.05.25 Համապետական շաբաթօրյակ

Ջրվեժ համայնքի հարգելի՛ բնակիչներ․

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ։  Եկեք մասնակցենք համապետական շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր համայնքը։ Շաբաթօրյակը կիրականացվի Ջրվեժ համայնքի երեք վարչական շրջաններում։

Կից ներկայացվում է շաբաթօրյակի գործողությունների պլանն ու տարածքների սխեմաները։ 

01.05.25 Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը
Շնորհավոր ՄԱՅԻՍԻ 1-ը։ Շնորհավորում ենք աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով, այն աշխատավորների համերաշխության միջազգային օրն է: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը ... Մանրամասն
29.04.25 Շնորհավոր պարի միջազգային օրը
«Պարեք, պարեք այն պարը, որը կօգնի Ձեզ ավելի ինքնաճանաչ ու ավելի ներդաշնակ դառնալու և ինքներդ Ձեզ հետ հաշտ ապրելու համար:Ազգային պարն է, որ մեր մեջ պետք է վերածնի Հայ լինելու հպարտությունը:Եվ ով պարը դիտում է որպես նպատակ, նա ոչ միայն ինքն է սխալ ճանապարհի վրա, այլև հանրությանն ու ազգին է մոլորեցնում և շեղում ճշմարիտ ուղղուց:Ազգային պարը կածան է, կածան, որ տանում է դեպի ազգային տաճար, դեպի ինքնաճանաչման տաճար, և պետք է անշեղորեն քայլենք ազգային տաճար տանող կածանով, և մեր հոգին ու մարմինը ներդաշնակենք այն տիեզերական երևույթով, որ կոչվում է Հայ ազգային պար:Աշխարհը չի ստեղծել ավելի ոգեղեն բան քան Հայոց խենթ պարն է:Շնորհավոր տոնդ, Հայոց խենթ պար, և այդ պարն ապրեցնող խենթեր:Մարդկության աղն է ... Մանրամասն
28.04.25 Քաղաքացու օրը Ջրվեժ համայնքում
Ջրվեժ համայնքում Քաղաքացու օրը սկսվեց «Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ»-ի բակում աշխատակիցների կողմից իրականացված համայնքային ծառատունկով։ Համայնքապետարանի շենքում իրենց աշխատանքները ցուցադրեցին Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից գործող նկարչական խմբակի սաները։Քաղաքացու օրվան նվիրված Ջրվեժ համայնքում որպես բանախոս հանդես եկավ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Աննա Կարապետյանը, ով սիրով պատասխանեց հյուրերի հարցերին։ Համայնքապետարանում հյուրընկալվել էին Ջրվեժի, Ձորաղբյուրի և Զովքի դպրոցների աշակերտները։ Բանախոսությանը ներկա էր նաև մարզպետարանի ներկայացուցիչ Մարի Հովակիմյանը։ Հանդիպումը անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում։Բանախոսության ավարտից հետո հյուրերը ... Մանրամասն
25.04.25 Քաղաքացու օր
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ դպրոցների սովորողներն իրականացրել են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Նրանք ... Մանրամասն
18.04.25 Ազգային պարերը Ջրվեժ համայնքում
🔔Համեցեք Զատիկը մեծ տոնակատարությամբ նշելու` երգ ու պարով, տոնով, խաղով։
Ազգային պարերի զարգացման և հանրայնացման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվելու են ազգային պարերի բաց դասեր։ Սկիզբը կազդարարենք Զատիկով, կարմիր օրով, կարմիր շորով💃💃💃
🔜 Զատկական տոնակատարությունը կկայանա ապրիլի 26–ին,
ժամը` 16:00-ին։
📍 Տեղը` Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածք
🎶 Օրվա հյուրը` Ռուդիկ Հարոյանի անվ. Մասունք ավանդական երգի-պարի համույթ
 
Կազմակերպիչներ`
🔸Ջրվեժի համայնքապետարան
🔸Անանենց Արվեստանոց
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 հերթական նիստ 11․04․2025
Ավագանու թիվ 3 հերթական նիստ 11․03․2025
Ավագանու թիվ 2 հերթական նիստ 11․02․2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner