Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԷՔՍՊԵՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 21-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 ջրավազանի՝ 12,6 քառ.մետր, թիվ 2 ջրի բաքի՝ 4,8 քառ.մետր, թիվ 3 ծածկի՝ 12,1 քառ.մետր, թիվ 4 ծածկի՝ 8,3 քառ.մետր, թիվ 5 պարիսպի՝ 8,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցներ իրականացրած անձի՝ Ռաֆիկ Ռուբենի Այվազյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասի և վրան ինքնակամ կառուցված 46,7 քառ.մետր արտաքին մակերեսով շինությունների նկատմամբ (թիվ 1 ջրավազան՝ 12,6 քառ.մետր, թիվ 2 ջրի բաք՝ 4,8 քառ.մետր, թիվ 3 ծածկ՝ 12,1 քառ.մետր, թիվ 4 ծածկ՝ 8,3 քառ.մետր, թիվ 5 պարիսպ՝ 8,9 քառ.մետր):
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասի և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 ջրավազանի, թիվ 2 ջրի բաքի, թիվ 3 և թիվ 4 ծածկերի, թիվ 5 պարիսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Ռաֆիկ Ռուբենի Այվազյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 ջրավազանը՝ 12,6 քառ.մետր, թիվ 2 ջրի բաքը՝ 4,8 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 12,1 քառ.մետր, թիվ 4 ծածկը՝ 8,3 քառ.մետր, թիվ 5 պարիսպը՝ 8,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարելու Ռաֆիկ Ռուբենի Այվազյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1 766 319 (մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր տասնինը), իսկ 46,7 քառ.մետր ընդհանուր մակերեսով շինությունների՝ ջրավազանի, ջրի բաքի, ծածկերի և պարիսպի վաճառքի արժեքը՝ 245 515 (երկու հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: |