Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12 մարտի 2025 թվականի N 11

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ/

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  Հ0-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ դեկտեմբերի 28-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի, 2025 թվականի մարտի 21-ին, ժամը՝ 11:00-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի  Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում՝ գ․Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 21 հասցեում տեղի կունենա «Միդիս Քնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզ Ջրվեժ համայնք, Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի թիվ 10 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ երկրորդ հանրային լսումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ջրվեժի համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկություն ստանալու և առաջարկություն ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին, (հասցե՝ ք․Երևան, Բուզանդի 1/3, expertise@env.am): 



Կից փաստաթղթեր՝
(4.44 Մբ) ՇՄԱԳ հաշվետվություն
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner