Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԻՆէՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 19-ին ներկայացված տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի սեփականություն հանդիսացող գույքերից 2025 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկով շարժական գույքերի ցուցակը հաստատելու մասին» N 53-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։