Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 027-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների հետևյալ անհատական կազմը` 

1)Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.

ա.Գրիգորյան Հուսիկ – համայնքի ավագանու անդամ,

բ. Կոբալյան Գրիշա – համայնքի ավագանու անդամ,

գ. Հովհաննիսյան Սոնա - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,

դ. Իսոյան Տաթևիկ  - «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ,

ե. Բալասանյան Լուսինե - «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ:

2)Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.

ա. Բաղդասարյան Գասպար – համայնքի ավագանու անդամ,

բ. Մարկոսյան Գոռ - համայնքի ավագանու անդամ,

գ. Սիրականյան Վահե - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,

դ. Գևորգյան Գրիշա - «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն, 

ե.Կրպեյան Ռուզաննա - «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ,

3)Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:

ա. Մարգարյան Մետաքսյա - համայնքի ավագանու անդամ,

բ. Մելքումյան Գայանե - համայնքի ավագանու անդամ,

գ. Ղուկասյան Օգիտա - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,

դ. Քոչարյան Նաիրա - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,

ե. Խաչատրյան Նվարդ - «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին» N 47-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner