Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ավագանին որոշում է. 1․ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |