Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագիծը, Ջրվեժ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1062-Ա որոշումը, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0019 կադաստրային ծածկագրով 5-րդ թաղամասի թիվ 5/9 հասցեում գտնվող 800,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 5/9 հասցեում գտնվող 800,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3. Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 5/9 հասցեում գտնվող 800,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված կարգով օտարելու վերը նշված հողամասը: |