Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 11-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 27-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանում, 1-ին և 3-րդ կետերում «18,5 քառ.մետր» բառերը փոխարինել «17,9 քառ.մետր» բառերով:
2)որոշման 3-րդ կետում «299 268 (երկու հարյուր իննսունինը հազար երկու հարյուր վաթսունութ),» բառերը փոխարինել «289 562 (երկու հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր վաթսուներկու),» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |