Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքներին ցուցաբերել դրամական օգնություն՝ 80 000-ական (ութսուն հազարական) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ համաձայն հավելվածի, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրից:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |