04.11.24
Նոյեմբերի 4-ը՝ որպես սոցիալական աշխատողի օր
|
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր։ Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը շնորհավորեց համայնքի սոցիալական աշխատող Օգիտա Ղուկասյանին մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Համայնքի սոցիալական աշխատողի ջանքերով վեր են հանվում համայնքում առկա սոցիալական խնդիրները, խոցելի խմբերը, գնահատվում են նրանց կարիքները։ Սոցիալական աշխատողի առաջարկությամբ համայնքում իրականացվում են սոցիալական ծրագրեր՝ ուղղված համայնքի համապատասխան խմբերի համար ֆինանսական, հոգեբանական աջակցությունների տրամադրմանը, կրթության ապահովմանը։ Լեռնային Ղարաբաղից 2020 թվականից ի վեր բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և ...
Մանրամասն |
|
31.10.24
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 7-ի՝ հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 12 նիստի մասին
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական 12-րդ նիստը հետևյալ օրակարգով.Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին։2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 3. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին։4. Համայնքի ավագանու 2024 ...
Մանրամասն |
|
08.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ 📣📣📣
|
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ, ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԵՎ ԶՈՎՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ (ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը: Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։
|
|
05.10.24
Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը
|
Տոնդ շնորհավո՛ր Մաշտոցի ընկեր՝ իմ սիրելի՛ ուսուցիչ, թող ուսուցչի բարձր կոչումը հարատև լինի Ձեր ուղեկիցը: Մաղթում եմ Ձեզ առողջություն ու երջանկություն, կամք և կորով՝ սերունդներ կրթելու ազգանվեր գործում: Թող Ձեր սրտում հավերժող գարուններ լինեն, իսկ հոգին լույսեր շատրվանի ու խաղաղության ծիածանը կամրջվի Ձեր գլխավերևում: Խոնարհումս Ձեր ու Ձեր վաստակի առջև:
|
|
05.10.24
Համայնքում գործող կրթության ոլորտի կազմակերպությունների աշխատակիցներին մատուցվեց անակնկալ
|
Մասնագիտական տոնի առթիվ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ համայնքում գործող միջնակարգ դպրոցների, երաժշտական դպրոցի և մանկապարտեզների աշխատակիցներին հաճելի անակնկալ մատուցվեց։
|
|
03.10.24
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 10-ի՝ հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 11 նիստի մասին
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական 11-րդ նիստը հետևյալ օրակարգով.1․ Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին։2․ Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։3․ Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին։4․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 168-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։5․ Ջրվեժ համայնքի ...
Մանրամասն |
|
26.09.24
Դասընթացի մասնակցության հրավեր
|
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (www.fyca.net), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ նախաձեռնել է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և համայնքի մասնակցային կառավարմանը վերաբերող դասընթաց` ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ։ Ծրագիրը նպատակ ունի վերապատրաստել արցախցի երիտասարդներին՝ որպես համայնքային համախմբողներ, ովքեր կարող են աջակցել և առաջնորդել ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին տեղական ժողովրդավարության, շահերի պաշտպանության և ակտիվ քաղաքացիական մասնակցության մեջ։Դասընթացների մասնակցության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |