ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ-ի ապրիլի 16-ին ժամը 16:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում (հասցեն՝ գ. Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76) տեղի կունենան «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/6 հասցեի հողամասում բազմաբնակարան շենքերի կառուցման նախագծի հողատարածքի մակերեսի և հարկայնության փոփոխություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումները, որի վերաբերյալ օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է ստորև աղյուսակում.
Նախաձեռնողի անվանումը և գտնվելու վայրը
|
«ԷԼԻՏԱՐ ՇԻՆ» ՍՊԸ, հասցե՝ ք.Երևան, Դավթաշեն 2 թղմ., 34 շենք, բն. 52
|
Նախատեսվող գործունեության անվանումը, նպատակը, համառոտ նկարագիրը
|
Անվանումը՝ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/6 հասցեի հողամասում բազմաբնակարան շենքերի կառուցման նախագծի հողատարածքի մակերեսի և հարկայնության փոփոխություն»:
Նպատակը և համառոտ նկարագիրը՝ Նախաձեռնության հիմնական նպատակն է Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/6 հասցեի հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքերի ներկայիս գոյություն ունեցող նախագծով նախատեսված 7-14 հարկերի փոխարեն, նախագծային փոփոխությամբ իրականացնել հարկայնության փոփոխություն և կառուցել 9-15 հարկեր՝ առանց արտաքին և ներքին չափերի փոփոխության: Բացի դա, կառուցապատողը իրականացրել է նաև կառուցապատվող հողատարածքի փոփոխություն՝ տարածքն առավել արդյունավետ օգտագործման նպատակով:
|
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը
|
Նախատեսվող գործունեությունը նախատեսվում է իրականացնել Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում:
|
Հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը
|
2024թ-ի ապրիլի 16-ին ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում (հասցեն՝ գ. Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76)
|
Շահագրգիռ հանրության առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման վերջնաժամկետ
|
Մինչև 09.04.2024թ.-ի ժ. 18:00
|
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման տարբերակները.
|
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ նախքան հանրային լսումը
Բանավոր՝ հանրային լսման ընթացքում
|
Հանրային լսման համար լիազորված անձի տվյալները
|
Սոնա Հովհաննիսյան, Ջրվեժի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ
Էլ-փոստ. sona.hovhannisyan.95@mail.ru
Հեռ. 055735553
|
|