Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքում հաշվառված հասարակական և (կամ) արտադրական նշանակության անշարժ գույք չհանդիսացող գույքի մասով:
2. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի հարկի արտոնությունները տարածվում են արցախյան պատերազմների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝
1)զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների վրա,
2)1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների վրա:
3․Հասարակական և (կամ) արտադրական նշանակության անշարժ գույք չհանդիսացող մեկից ավելի գույքի առկայության դեպքում սույն որոշումը տարածվում է այդ գույքերից մեկի նկատմամբ՝ ըստ արտոնություն ստացած անձի ընտանիքի ցանկության:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
5.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 60-Ա որոշումը: