Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն, որ առաջին հանրային լսմանը բանավոր կամ գրավոր դիտողություններ կամ առաջարկություններ չեն ներկայացվել, համայնքի ավագանին որոշում է․
1․Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի «Ջրվեժ անտառպարկում արդի լուծումներով հանրային այգու հիմնում» նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: