Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարիքն առաջանալու կապակցությամբ «Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ձևավորվում է երրորդ խումբը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 60-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշմամբ հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից: