Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագիծը, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0357 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 199,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0357 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 199,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: