|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 նոյեմբերի 2017 թվականի N 44-Ն |
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 183-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի, 37-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-14-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել` 1) hամայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի, 2) hամայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնող խմբի անդամների անձնական տվյալների և համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ստորագրահավաքի պաշտոնաթերթիկի ձևերը, համաձայն N 2 հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 19-Ն որոշումը: |
Կողմ -11 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(95.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|