Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիներ Կալիփսե Գառնիկի Մանուկյանի, Բենիամին Քաջիկի Մանուկյանի և Թերեզա Քաջիկի Մանուկյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Կալիփսե Գառնիկի Մանուկյանին, Բենիամին Քաջիկի Մանուկյանին և Թերեզա Քաջիկի Մանուկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 5-րդ փողոցի թիվ 7 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 1850,8 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 5-րդ փողոց, թիվ 7, թիվ 2 բաժանվող հատվածին՝ 505,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 5-րդ փողոց, թիվ 7/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Կալիփսե Գառնիկի Մանուկյանին, Բենիամին Քաջիկի Մանուկյանին և Թերեզա Քաջիկի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: