Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 21,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Սանասար Յուրիկի Մովսիսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 21,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 21,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Սանասար Յուրիկի Մովսիսյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 21,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Սանասար Յուրիկի Մովսիսյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 351 033 (երեք հարյուր հիսունմեկ հազար երեսուներեք), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 59 408 (հիսունինը հազար չորս հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ: