Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Համլետ Հովհաննեսի Ավետիսյանի և Արտյոմ Ֆերդինանտի Սիմոնյանի՝ Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Սևանի փողոցի թիվ 6/2 հասցեի 07–042–0386–0008 կադաստրային համարի 0,2 հա մակերեսով գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասից 0,0541 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի, 0,1479 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների հողամասի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05092022–07–0179, տրված 2022 թվականի սեպտեմբերի 5-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.
1.Համլետ Հովհաննեսի Ավետիսյանին, Արտյոմ Ֆերդինանտի Սիմոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Սևանի փողոցի թիվ 6/2 հասցեի 07–042–0386–0008 կադաստրային համարի 0,2 հա մակերեսով գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասից 0,0541 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի, 0,1479 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար:
2.Առաջարկել Համլետ Հովհաննեսի Ավետիսյանին, Արտյոմ Ֆերդինանտի Սիմոնյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105221171 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 3 676 258 (երեք միլիոն վեց հարյուր յոթանասունվեց հազար երկու հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
4.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
5.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին` սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
6.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Համլետ Հովհաննեսի Ավետիսյանին, Արտյոմ Ֆերդինանտի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: