Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի ապրիլի 3-ի զեկուցագիրը՝ Աննա Հրաչի Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 19-րդ նրբանցք, թիվ 1/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0008-0048), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 65 012 (վաթսունհինգ հազար տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 47 186 (քառասունյոթ հազար մեկ հարյուր ութսունվեց) դրամ ապառք, 17 826 (տասնյոթ հազար ութ հարյուր քսանվեց) դրամ տույժ, որոշում եմ.
1․Աննա Հրաչի Գեղամյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի ապրիլի 30-ին, ժամը 16։20-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Աննա Հրաչի Գեղամյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։