Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 17,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված 17,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Մարգո Մնացականի Մինասյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 17,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված 17,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 17,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված 17,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարգո Մնացականի Մինասյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 17,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և վրան ամրակայված 17,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Մարգո Մնացականի Մինասյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 278 238 (երկու հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր երեսունութ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 55 144 (հիսունհինգ հազար մեկ հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ: