Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 16082022-07-0058 վկայականը, տրված 2022 թվականի օգոստոսի 16-ին և հաշվի առնելով քաղաքացի Անդրեյ Ալեքսանդրովիչ Կիրիլլինի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել՝ Անդրեյ Ալեքսանդրովիչ Կիրիլլինին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 23-րդ փողոցի թիվ 132 հասցեի հողակտորում 2022 թվականին նոյեմբերի 08-ի թիվ 300 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անդրեյ Ալեքսանդրովիչ Կիրիլլինին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: