Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 01 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ թիվ 01 արձանագրությամբ նշված թերությունները, խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: