|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2020 թվականի N 43-Ա |
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆՄԱՆ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում մանկապարտեզի կառուցման, Զովք գյուղում մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնման ձևը համաձայն «Գնումների մասին» օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային պայմանները և աշխատանքների տարաբնույթ լինելը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում մանկապարտեզի կառուցման, Զովք գյուղում մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնումը կատարել հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: |
Կողմ -8 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|