Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 090-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2024 թվականի N 090-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Սերգեյ Քաջիկի Մեսրոպյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Սերգեյ Քաջիկի Մեսրոպյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Սերգեյ Քաջիկի Մեսրոպյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 276 620 (երկու հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր քսան), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 54 823 (հիսունչորս հազար ութ հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -12

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner