Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2023 թվականի հուլիսի 28-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-28072023-07-0176 որոշումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի «Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 99-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին և երրորդ կետերում «գյուղատնտեսական նշանակության վարելահողի» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգու» բառերով,
2)որոշման երրորդ կետում «73 642 (յոթանասուներեք հազար վեց հարյուր քառասուներկու) բառերը փոխարինել «186 412 (մեկ հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր տասներկու)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։