Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արթուր Սամսոնի Պետրոսյանի (ծնված՝ 1972 թվականի ապրիլի 26-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 13 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06052016-07-0020 վկայական, տրված 2016 թվականի մայիսի 6-ին, անհատ ձեռնարակատեր Ռուստամ Մաթևոսյանի կողմից 2024 թվականի մայիսի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024JBV8NL, մուտքագրված 2024 թվականի մայիսի 27-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարակատեր Ռուստամ Մաթևոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արթուր Սամսոնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նարբանցքի թիվ 13 հասցեի հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 485,5 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 133,45 քառ.մետր, թիվ 3 աստիճանահարթակը՝ 7,63 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 9,1 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արթուր Սամսոնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նարբանցքի թիվ 13 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արթուր Սամսոնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 13 հասցեի տնամերձ հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 485,5 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 133,45 քառ.մետր, թիվ 3 աստիճանահարթակը՝ 7,63 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 9,1 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 333 109 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար մեկ հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Սամսոնի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: