Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Լիդա Խաչատուրի Սիմոնյանի (ծնված՝ 1957 թվականի նոյեմբերի 28-ին), Մարիետա Սամվելի Սիմոնյանի (ծնված՝ 1978 թվականի դեկտեմբերի 17-ին), Կարեն Սամվելի Սիմոնյանի (ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 8-ին) և Արմեն Սամվելի Սիմոնայնի (ծնված՝ 1986 թվականի օգոստոսի 3-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 735175 վկայական, տրված 2001 թվականի հուլիսի 18-ին, անհատ ձեռնարակատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի ապրիլի 8-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024F9NM6Z, մուտքագրված 2024 թվականի ապրիլի 8-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարակատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի հողամասում 2014-2017 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 75,7 քառ․մետր, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 պարիսպները՝ ընդհանուր 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում առկա են ինքնակամ բացված թվով երկու դուռ և չորս պատուհան։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու դռների և չորս պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում 2014-2017 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 75,7 քառ․մետր, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 պարիսպները՝ ընդհանուր 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում ինքնակամ բացված թվով երկու դռները և չորս պատուհանները, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 230 645 (երկու հարյուր երեսուն հազար վեց հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: