Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 4՝ հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2)Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող գույքն օտարելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 84-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
5)«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
6)Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
7)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
9)Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2021 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: