Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3.1-րդ կետի 1-ին և 3-րդ մասերի, 33-րդ և 34.1-րդ կետերի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի 2023 թվականի մայիսի 4-ի թիվ 78 գրությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0048-0001 կադաստրային համարի 110,9 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 182,38 քառ.մետր) եկեղեցին և նրա պահպանման և սպասարկման համար զբաղեցրած 227,4 քառ.մետր մակերեսով հատուկ պահպանվող տարածքների՝ պատմական և մշակութային նշանակության հողակտորը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):
2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) հետ կնքել անշարժ գույքի և հողամասի անհատույց սեփականության իրավունքով տրամադրման (նվիրատվության) պայմանագիր: