Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել «Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել «Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:
3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 15-ի ««Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 51-Ա որոշումը: