Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 17-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0121-0040 կադաստրային ծածկագրով 180,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 2 հասցեի 800,0 քառ.մետր և 44-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի 1000,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի սեփականատեր Վահագն Կարենի Բարսեղյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102021-07-0071 և 13102021-07-0008 վկայականներ, տրված՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին) խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0121-0040 կադաստրային ծածկագրով 180,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0121-0040 կադաստրային ծածկագրով 180,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Վահագն Կարենի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 2 հասցեի 800,0 քառ.մետր և 44-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի 1000,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0121-0040 կադաստրային ծածկագրով 180,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1 900 896 (մեկ միլիոն ինը հարյուր հազար ութ հարյուր իննսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Վահագն Կարենի Բարսեղյանին: