Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 4–ի թիվ 2/փ-120 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը (Ձորաղբյուր բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում (Ջրվեժ համայնքի (Ձորաղբյուր բնակավայրի) գոտևորման նախագծի մասով) կատարել փոփոխություն և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Վարդան Սամվելի Պողոսյանի սեփականությունը հանդիսացող 07-042-0389-0029 կադաստրային ծածկագրով 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: