Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 26–ի թիվ 2/փ-72 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը (Ձորաղբյուր բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում (Ջրվեժ համայնքի (Ձորաղբյուր բնակավայրի) գոտևորման նախագծի մասով) կատարել փոփոխություն և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Տիգրան Վլադիմիրի Հարությունյանի սեփականություն հանդիսացող 07-042-0325-0053 կադաստրային ծածկագրով 1,2295 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: