Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 14-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 42-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և մասնավորապես Ջրվեժ համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման և Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից դառնալու նպատակից, համայնքի ավագանին որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման նպատակով դառնալ Ծրագրի շրջանակներում հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) (պետական գրանցման համար՝ 85.110.928615, պետական գրանցման ամսաթիվ՝ 2016 թվականի սեկտեմբերի 24, ՀՎՀՀ՝ 03021779, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Սահմանադրության հրապարակ, 1 վարչական շենք) (այսուհետ՝ Ընկերություն) մասնակից։
2․Սույն որոշմամբ նշված արդյունքին հասնելու համար սույն որոշումն ընդունելու պահից լիազորել Ջրվեժ համայնքի ղեկավարի առաջին տեղակալին անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով հանդես գալ Ջրվեժ համայնքի անունից, ստորագրել Ընկերության նոր կանոնադրության հավելվածում, ստորագրել սույն որոշումից բխող իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Ջրվեժ համայնքին պատկանող լիազորությունների, իրավունքների և պարտականությունների ողջ ծավալով մասնակցել Ընկերության ընդհանուր (հերթական և/կամ/ արտահերթ) ժողովներին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: