Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 158-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 3-րդ կետում «195 557 (մեկ հարյուր իննսունհինգ հազար հինգ հարյուր հիսունյոթ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 86 655 (ութսունվեց հազար վեց հարյուր հիսունհինգ)» բառերը փոխարինել «300 885 (երեք հարյուր հազար ութ հարյուր ութսունհինգ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 50 976 (հիսուն հազար ինը հարյուր յոթանասունվեց)» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։