Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 9՝ արտահերթ նիստի օրակարգը`
1) Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2) Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին:
3)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4)Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 59-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5) Հողամասը համայնքային սեփականություն Ճանաչելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: