Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Լևոն Ալբերտի Ավագյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2025 թվականի ապրիլի 7-ին տրված թիվ 243797404786101305, 743797434610101413 և անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ Լևոն Ալբերտի Ավագյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող անշարժ գույքի հարկային պարտավորությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.
1․Քաղաքացի Լևոն Ալբերտի Ավագյանի նկատմամբ 2022 թվականի ապրիլի 7-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Լևոն Ալբերտի Ավագյանին: