Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ․
1.Թույլատրել «Ռ.Ջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Ռոբերտ Ղազարյան, 2025 թվականին Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի այգեգործական 1-ին թաղամաս թիվ 1 հասցեում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով և Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի այգեգործական 1-ին թաղամասի թիվ 1 հասցեին հարակից տարածքում տեղադրելու արտաքին գովազդ՝ 0,72 քառակուսի մետր մակերեսով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։