Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2018 թվականի N 56-Ա

ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Հաստատել համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և դրանց չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(68.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner