Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=226 գծմ 0,4 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի, դեպի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 4/1 հասցեի՝ «ՍԱՆՆԻ ՎԻԼԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: