Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Գեղամ Անանիայի Մնացականյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Գեղամ Անանիայի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 28 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողակտորից բաժանված 15178,2 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 28/5, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 2982,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 28/3 և թիվ 3 առանձնացվող հատվածին՝ 648,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 28/6 :
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Գեղամ Անանիայի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: