Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1/փ-253 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացիներ Սամվել, Վերոնիկա Աշոտի Գասպարյաններին վարձակալության իրավունքով պատկանող, 07-042-0388-0037 կադաստրային համարի 0,04 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասից սխալմամբ գլխավոր հատակագծում գյուղատնտեսական նշանակության վարելահող արտացոլված 0,0331 հա (331,7527 քառ.մետր) հատվածի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: