Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի թիվ 2՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
2)Համայնքի ղեկավարի հաշվետվությունը համայնքի զարգացման հնգամյա ծրագրի՝ 2021 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ:
3)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
4)Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2022 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 62-Ա և 2022 թվականի հունվարի 12-ի N 5-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին:
6)Համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին:
7)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
8)Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:
9)Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: