Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գրիգոր Արտոնի Ասատրյանի (ծնված՝ 1986 թվականի մայիսի 14-ին), Արտոն Գրիգորի Ասատուրյանի (ծնված՝ 1956 թվականի ապրիլի 25-ին) և Վարդուհի Հարությունի Ասատրյանի (ծնված՝ 1961 թվականի հունվարի 27-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել միավորել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեներում գտնվող անշարժ գույքը և օրինականացնել միավորված գույքում առկա ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքերի միավորման և բաժինների որոշման պայմանագիր, վավերացված 2023 թվականի նոյեմբերի 3-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023PTNN2N, մուտքագրված 2023 թվականի նոյեմբերի 10-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեների բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերում 2019 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ 17,69 քառ.մետր, թիվ 3 բնակելի տունը՝ ընդհանուր 583,14 քառ․մետր, թիվ 4 սանհանգույցը և բաց պատշգամբը՝ 4,8 քառ.մետր, թիվ 5 օժանդակ շինությունը՝ 13,94 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 2,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև թիվ 1 բնակելի տանը առկա է 1 ինքնակամ բացված պատուհան և 1 ինքնակամ բացված դուռ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեների բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված 1 պատուհանի և 1 դռան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 և 23/1 հասցեների գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 26-րդ փողոց, թիվ 25:
2.Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 25 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 17,69 քառ.մետր, թիվ 3 բնակելի տունը՝ ընդհանուր 583,14 քառ․մետր, թիվ 4 սանհանգույցը և բաց պատշգամբը՝ 4,8 քառ.մետր, թիվ 5 օժանդակ շինությունը՝ 13,94 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 2,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև թիվ 1 բնակելի տանը առկա է 1 ինքնակամ բացված պատուհանը և 1 ինքնակամ բացված դուռը, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 974 109 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար մեկ հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գրիգոր Արտոնի Ասատրյանին, Արտոն Գրիգորի Ասատուրյանին և Վարդուհի Հարությունի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: