Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 481, 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի դ) ենթակետով, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 41-րդ փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող բնակավայրի այլ հողատարածքը՝ 15,76 քառ.մետր մակերեսով, առանց մրցույթի կառուցապատման իրավունքով, տասը տարի ժամկետով տրամադրել «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին, տնօրեն՝ Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, ստորգետնյա պոմպակայան տեղադրելու և խմելու ջրի մատակարարում ապահովելու նպատակով:
2.Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափ սահմանել 25 000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: