Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 124 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Գևորգ Նորայրի Ենգիբարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0107-0009 կադաստրային ծածկագրով 0,287 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: