Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանի (ծնված՝ 1984 թվականի սեպտեմբերի 05-ին), Արամայիս Սուրենի Հովաննիսյանի (ծնված՝ 1957 թվականի հունիսի 01-ին), Շողիկ Թորոսի Հովաննիսյանի (ծնված՝ 1959 թվականի հունիսի 15-ին), Լիլիթ Արամայիսի Հովաննիսյանի (ծնված՝ 1982 թվականի մարտի 18-ին), և Արմինե Արամայիսի Հովաննիսյանի (ծնված՝ 1989 թվականի հոկտեմբերի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27072021-07-0088 վկայական, տրված 2012 թվականի հոկտեմբերի 2-ին, «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024EJTU5R, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 28-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 228,4 քառ․ մետր և թիվ 6, 7 և 8 պարիսպները՝ ընդհանուր 8,6 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 228,4 քառ․ մետր և թիվ 6, 7 և 8 պարիսպները՝ ընդհանուր 8,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 540 926 (հինգ հարյուր քառասուն հազար ինը հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: